政治家和选举,投票自由和积极参与民主,为改变而投票全民投票在线
Aktivut’yun Hayastan

Հայաստանը դարձել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ասոցաց

Aktivut’yun Hayastan, Yes sirum yem 77%

ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ոստիկանական ասոցիացիայի 20-րդ գագաթնաժողովում Հայաստանը դարձել է այդ կազմակերպության ասոցացված անդամ: Հայաստանի լիիրավ անդամության հարցը կլուծվի 2013 թվականի սեպտեմբերին' Կոպենհագենում կայանալիք գագաթնաժողովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը: «Իսրայելում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են վետերան ոստիկանների համագործակցության, փորձի փոխանակման, միջազգային ահաբեկչության և այլ խնդիրների դեմ պայքարելու հարցեր», -ասաց Գրիշա Սարգսյանը:

 

Գագաթաժողովին մասնակցել է նաև Հունգարիայի պատվիրակությունը: Հայկական պատվիրակության անդամ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն էդմոն Սիմոնյանի խոսքով' Հունգարիայի պատվիրակությունը գագաթնաժողովի հենց առաջին օրը հրապարակայնորեն ներողություն է խնդրել հայ պատվիրակներից: «Հունգարիայի պատվիրակությունն ամբիոնից պաշտոնական ներողությունը խնդրեց Հայաստանից և հայ ժողովրդից' «սաֆարովյան» միջադեպի համար: Եւոչ միայն այդ օրը: Ամեն անգամ հանդիպելիս' նրանք ափսոսանք արտահայտելու խոսքեր չէին գտնում»,-նշեց Սիմոնյանը:

 

Կարդալ ավելին: ARMENPRESS - http://armenpress.am/arm/news/698399/hayastany-dardzel-e-mijazgayin-ostikanakan-asociaciayi.html (5 Նոյեմբեր, 2012)


cici -
标示no spam

ElectionsMeter 不对评论的内容负责。请您参考发表该评论的用户和作者。任何在ElectionsMeter 发布的评论都有包含原始的作者名字。用户必须遵守关于著作权限的相关规定。请您参阅我们网站上公布的相关政策。

 
load menu